ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Հայաստանում հաշվառված է աշխատանք փնտրող 95,8 հազար մարդ

Հայաստանում հաշվառված է աշխատանք փնտրող 95,8 հազար մարդ
13.01.2017 | 12:31

Դեկտեմբերի 1-ի դրությամբ, ՀՀ զբաղվածության պետական գործակալությունում հաշվառված է 95,8 հազար աշխատանք փնտրող, որոնցից 80,8 հազարը` շուրջ 84,4 տոկոսը, գործազուրկ է: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշներն աճել են 8,2 և 5,6 տոկոսով: Աշխատաշուկայում անմրցունակ անձանց թիվը 91,6 տոկոս է, մեկ թափուր աշխատատեղի հաշվով աշխատանք փնտրողների թվաքանակը հասնում է 50-ի: 2017-ի հունվարի 1-ից հարկային արտոնյալ ռեժիմում կլինեն հետևյալ գործունեության տեսակները՝ հագուստի, գլխարկների, ոչ թանկարժեք զարդերի, գորգերի արտադրություն և նորոգում, կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում, ուսուցման դասընթացներ, ստեղծագործական գործունեություն, խնջույքավարների գործունեություն, զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում և այլն:


Արտոնությունից կարող են օգտվել միայն ինքնազբաղված, այսինքն` այլ վարձու աշխատող չունեցող անձինք:

Դիտվել է՝ 1541

Մեկնաբանություններ